Աշխարհում կան երկու տեսակի մարդիկ. նրանք, ովքեր քնելուց գուլպա են կրում և նրանք, ովքեր նախընտրում են բոկոտն քնել։ Առաջին խմբին պատկանող մարդիկ անհնարին են համարում բոկոտն քնելը. նրանք մրսում են և ստիպված են լինում գուլպա հագնել։ Իսկ երկրորդ խմբին պատկանողները զգում են ճիշտ հակառակը՝ նրանց շոգում են և մեծ տհաճություն են ապրում, երբ անկողնում գուլպա են կրում։
Շատերը մտածում են, որ դա պարզապես սովորության արդյունք է, սակայն BlogNews –ը պարզել է, որ իրականում դա շատ ավելի շատ բան է բացահայտում մարդու մասին, քան դուք կարեղ էիք պատկերացնել։
Նրանք, ովքեր գուլաներով են քնում

Անկողնում գուլպաներով լինելու առաջին պատճառը ցրտի հանդեպ զգայունությունն է։ Դա կարող է կապված լինել մարմնի առանձնահատկությունների հետ, ինչպիսիք են մաշկի հաստությունը և նյութափոխանակության արագությունը։ Դա նաև կապված է տարածության և ջերմաստիճանի ընկալման հետ և հետևաբար նույն ֆիզիոլոգիական կառուցվածքն ունեցող մարդիկ կարող են տարբեր կերպ գործել այս իրավիճակում։ Բացի այդ կա նաև հոգեբանական պատճառ. քնելուց գուլպաներ կրող մարդիկ հիմնականում պաշտպանության կարիք ունեն և իրենց համար հարազատ վայրեր են փնտում։ Նրանք շատ զգայուն են և սովորական գրկախառնությունը կարող է մեջ երջանկություն պարգևել նրանց։
Նրանք, ովքեր բոկոտն են քնում

Եթե մարդը չի կարողանում գուլպայով քնել, ապա ֆիզիոլոգիական տեսանկյունից նա արագ նյութափոխանկություն ունի։ Եվս մեկ պատճառ կարող է լինել արյան լավ շրջանառությունն ու համեմատաբար հաստ մաշկը։ Հոգեբանական տեսանկյունից բոկոտն քնող մարդիկ ավելի անկախ են։ Նրանք ավելի բարձր են գնահատում իրենց անձնական տարածությունը։ Մարդկանց հետ շփման մեջ նրանք առավել սառն են և շփվում են միայն այն ժամանակ, երբ իսկապես դրա կարիքն ունեն։



